Վերջերս Մոսկվայի տանը դիզայներ եւ մոդելավորող ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նրբաճաշակ եւնորաձեւությանը մեծ նշանակություն տվող հասարակությանը ներկայացրեց իր երկու տարբեր, բայց միեւնույն ժամանակ միմյանց լրացնող աշխատանքները: Միջոցառման ընթացքում մոդելները ցուցադրեցին տասներեք
երեկոյան զգեստ, իսկ երեկոյան զգեստներ չնախընտրողները այդ ընթացքում կարող էին հմայվել կամ քննադատել պատերին փակցված Մ. Մանուկյանի բատիկա, նկարներ, կոլաժներ, հելունագործ ու ասեղնագործ աշխատանքներով: Դե էլ ինչ միջոցառում առանց երաժշտության, որն էլ ապահովվեց «Արմենոիդս» խումբը: Չմոռանանք նշել, որ երգիչ Նիկ Էգիբյանը եւ երգչուհի Սոնե Սիլվերը իրենց կատարումներով ամեն դեպքում սրտանց փորձում էին երգել միջոցառմանը: Իսկ ներկաներին ակումբային երաժշտությամբ հրաժեշտ տվեց դիջեյ Smile-ը:
Ի դեպ, նշենք, որ այսօր արդեն շատ շոու-բիզնեսյան աստղեր համագործակցում են Մարի Մանուկյանի հետ: Դրա վառ օրինակն է երգչուհի Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակի համար կարված հագուստները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
|